Ա. Լոպուխին
Դրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը․ «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, Նա քեզ կհարվածի գավազանով և իր մահակը քեզ վրա կբարձրացնի, ինչպես Եգիպտոսը»։ (Սինոդական թարգ․) [24]
«Դրա համար», այսինքն՝ հաշվի առնելով Ասորական թագավորության շուտափույթ անկումը։
«Ինչպես Եգիպտոսը», այսինքն՝ ինչպես մի ժամանակ վարվում էր եգիպտական փարավոնը, որը որոշել էր ոչնչացնել Հակոբի սերունդներին, որոնք ապրում էին Եգիպտոսում։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակւում ես Սիոնում, մի՛ վախեցիր ասորեստանցիներից, երբ նրանք քեզ հարուածեն գաւազանով, քանզի այդ հարուածները ես եմ բերում քեզ վրայ, որպէսզի ճանաչես եգիպտացիների ճանապարհը:
(Արարատ թարգ․) Դրա համար այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը. «Ո՛վ իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիոնում, մի՛ վախեցիր Ասորեստանից, երբ նա քեզ հարվածում է գավազանով և իր մահակը բարձրացնում է քեզ վրա եգիպտացիների նման։
(Գրաբար) Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր` Տէր զաւրութեանց. մի երկնչիր ժողովուրդ իմ որ բնակեալդ ես ի Սիովն` յԱսորեստանեայց. զի եթէ հարկանիցէ զքեզ գաւազանաւ, քանզի ես ածեմ ի վերայ քո զհարուածսն, ճանաչել քեզ զճանապարհն եգիպտացւոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: