Եսայու մարգարեության մեկնություն 11։2

Ա. Լոպուխին

Եվ Նրա վրա պիտի հանգչի Աստծո Հոգին, իմաստության և խոհեմության հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և բարեպաշտություն հոգին: (Սինոդական թարգ․) [2]
   
   Այստեղ մարգարեն այն գավազանի մասին խոսում է այնպես, ինչպես  անձի հետ կխոսեր:

   «Նրա վրա պիտի իջնի Աստծո հոգին 2 սա Սուրբ Հոգու՝ հետագայում թվարկվող շնորհների ամբողջությունն է: Այդ շնորհները թվարկվում են զույգերով, և, ի դեպ, առաջին զույգն իրենից ներկայացնում է առավելաբար «տեսական» , իսկ երկրորդը՝ ավելի շատ «գործնական» պարգևատրում:

    Աստծո Հոգին,

    իմաստության և խոհեմության հոգին,

    խորհրդի և զորության հոգին,

    գիտության և բարեպաշտություն հոգին:

   Մասնավորաբար, իմաստությունն ու խոհեմությունը նմանատիպ հասկացություններ են, սակայն իմաստությունը (եբր.՝ «խոխմա») առավել լայն հասկացություն է և երբեմն հանդես է գալիս որպես աստվածային Անձ (Առ. 8:32 և այլն), այն դեպքում, երբ խոհեմությունը (եբր.՝ «բինա») ընդամենը իմաստության մի մասն է կազմում (Առ. 8:14): Իմաստությունն առավելաբար բարոյական բնույթ ունեցող հասկացություն է և ավելի շատ մոտ է բարեպաշտական հակվածությանը, իսկ ահա խոհեմությունը մի ունակություն է, որն իր մեջ բովանդակում է ինչ-որ ժխտողական իմաստ. սա «գործնական» ունակություն է, սուտը՝ ճշմարտությունից, բարին՝ չարից զանազանելու ունակություն:

   Խորհուրդն ու զորությունը Տիրակալի, Թագավորի ունակություններ են, Նրա՛, Ով պետք է նաև հնարամտություն և ուժ ունենա իր մտադրություններն իրականություն դարձնելու համար:

   Գիտությունն ու բարեպաշտությունը․ ավելի ճիշտ կլինի եբրայերենից թարգմանել՝ «գիտակցում և Աստծո հանդեպ վախ»: Աստծո հանդեպ երկյուղածությունը մարգարեի կողմից հիշատակվում է ամենավերջում՝ հակառակ Առակաց 1:7-րդ և 9:10-րդ համարների, որոնցում Աստծո հանդեպ երկյուղը համարվում է իմաստության սկիզբը: Կարելի է ենթադրել, որ մարգարեն իր կողմից Աստծո հանդեպ երկյուղը զետեղում է մյուս շնորհների հիմքում՝ իբրև աստվածպաշտության հիմք:

   Աստծո Հոգու էջքը Մեսիայի վրա դիտվում է իբրև մշտական գործողություն («և պիտի հանգչի», հմմտ. Դ Թագ. 2:9, 15):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նրա վրայ պիտի իջնի Աստծու հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի ու զօրութեան հոգին, գիտութեան եւ աստուածպաշտութեան հոգին.
(Արարատ թարգ․) Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։
(Գրաբար) Եւ հանգիցէ ի վերայ նորա հոգի Աստուծոյ. հոգի իմաստութեան եւ հանճարոյ. հոգի խորհրդոյ եւ զաւրութեան. հոգի գիտութեան եւ աստուածպաշտութեան: