Եսայու մարգարեության մեկնություն 11։8

Ա. Լոպուխին

Եվ մանուկը պետք է խաղա իժի բնի վրա, ու երեխան իր ձեռքը պիտի մտցնի օձերի բունը: (Սինոդական թարգ․) [8]
   

   «Իժը» (եբր․՝ «պատեն») շատ թունավոր օձ է:

   «Օձը» (եբր.՝ «ցիֆոն») հունարենում կոչվում է «κεραστής»: Սա նույնպես շատ թունավոր օձի տեսակ է (հմմտ. Ծննդ. 49:17):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մատաղատի մանուկն իր ձեռքը պիտի մտցնի իժերի բունը եւ իժերի ձագերի բունը,
(Արարատ թարգ․) Ծծկերն իժի ծակի վրա կխաղա, և կաթից կտրված տղան իր ձեռքը քարբի բնի մեջ կմտցնի։
(Գրաբար) Եւ մանուկ մատաղ ի ծակ իժից եւ ի բոյն կորեանց իժից արկցէ զձեռն իւր.