Եսայու մարգարեության մեկնություն 11։9

Ա. Լոպուխին

Չար բան չեն անելու ու վնաս չեն հասցնելու Իմ ամբողջ սուրբ լեռան վրա, քանի որ ամբողջ երկիրը լցվելու է Տիրոջ գիտությամբ այնպես, ինչպես որ ջրերը լցնում են ծովը:(Սինոդական թարգ․) [9]
   

   «Չար բան չեն անելու»․ սա ո՞ւմ է վերաբերվում, մարդկա՞նց, թե՞ կենդանիներին: 9-րդ համարի երկրորդ հատվածը, որ առաջին հատվածի հիմնավորումն է, մեզ դրդում է այդ հատվածի բառերը վերագրել մարդկանց, միայն որոնց և հատուկ է «Տիրոջ մասին գիտությունը», որի մասին խոսվում է սույն համարի երկրորդ հատվածում:

   «Իմ լեռան վրա»․ սա, ամենայն հավանականությամբ, Սիոն լեռն է, որի վրա կառուցված էր Սողոմոնի տաճարը (հմմտ․ 2:2), իսկ հետո էլ՝ Քրիստոսի Եկեղեցին, որի համար նախատիպ էր ծառայում հինկտակարանյան տաճարը:

   «Երկիրը»․ այստեղ արդեն հասկացվում է ամբողջ երկիր մոլորակը, մոլորակի բոլոր երկրները: Մարգարեն այստեղ մատնանշում է Մեսիայի թագավորության լայնընդգրկունությունը։ Դա էր ընդգծում նաև սաղմոսերգուն, երբ ասում էր՝ «ամբողջ երկրով լսվում է նրանց ձայնը, ու մինչև տիեզերքի սահմանները՝ նրանց խոսքերը», «նրանց», այսինքն՝ Ավետարանը քարոզողների (Սաղմ. 18:5 հմմտ. Հռոմ. 10:18):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) ու նրանք ոչ ոքի չպիտի կարողանան վնասել եւ խայթել իմ սուրբ լերան վրայ, քանզի ամբողջ երկիրը լցուելու է Տիրոջ գիտութեամբ, նման առատ ջրերին, որոնք ծածկում են ծովերը:
(Արարատ թարգ․) Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։
(Գրաբար) եւ ոչ մեղիցեն, եւ ոչ կարասցեն հարկանել զոք ի լերին սրբութեան իմոյ. զի լցաւ երկիր ամենայն` գիտութեամբ Տեառն` իբրեւ զջուրս բազումս որ ծածկեն զծովս: