Ա. Լոպուխին
«Մոտ է նրա ժամանակն ու չեն հապաղելու նրա օրերը, քանի որ Տերը գթալու է Հակոբին ու նորից սիրելու է Իսրայելին: Նրանց բնակեցնելու է իրենց երկրում, օտարերկրացիները միանալու են նրանց և մոտենալու են Հակոբի տանը»: (Սինոդական թարգ․) [1]
Եսայի մարգարեի պատկերացմամբ Բաբելոնի անկմանը միաժամանակ տեղի է ունենալու Իսրայելի վերադարձը գերությունից դեպի իրենց երկիր: Հեթանոսներն իրենք են Իսրայելին տուն վերադարձնելու, ու Իսրայելն էլ իր հերթին սկսելու է իշխել նրանց վրա:
«Մոտ է նրա ժամանակն ու չեն հապաղելու նրա օրերը»․ եբրայերեն Աստվածաշնչում այս խոսքերը վերագրվում են 13:22-ին:
«Նրա․․․», այսինքն՝ Բաբելոնի:
«Քանի որ գթալու է»․ որպես Բաբելոնի կործանման պատճառ այստեղ նշվում է Տիրոջ մտադրությունը՝ ազատագրելու Իր ժողովրդին, որը, ակնհայտորեն, մարգարեին ներկայանում է իբրև բաբելոնյան գերության մեջ եղող մի ազգ: Ուրեմն, մարգարեի պատկերացմամբ, Իսրայելի՝ բաբելոնյան գերությունից ազատագրումը հնարավոր էր միայն Բաբելոնական միապետության կործանման պարագայում: Որպես այս մտքի հիմնավորում՝ 17-րդ համարում մարգարեն խոսում է այն մասին, որ բաբելոնյան թագավորն իր գերիներին երբեք «տուն չէր արձակում»:
«Օտարերկրացիները միանալու են նրանց»․ օտարերկրացիները, օտարազգիները կամ պանդուխտները մշտապես բնակվել են հրեաների շրջակայքում (Ելք 12:19, 38, Գ Թագ. 9:20, Եզ. 14:7), իսկ այն ժամանակ, երբ հրեաները նորից Աստծո ողորմությանը արժանանան, նրանց թիվը, բնականաբար, ավելանալու է:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պիտի գայ ժամանակը, շտապ հասնի, չի յապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու: Տէրը գթալու է Յակոբին, Իսրայէլին դարձեալ իր ընտրեալն է դարձնելու: Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, եւ պանդուխտներն աւելանալու են Յակոբի տանը:
(Արարատ թարգ․) Տերը գթալու է Հակոբին, դարձյալ ընտրելու է Իսրայելին և նրանց հաստատելու է իրենց երկրում։ Օտարազգիներ պիտի միանան նրանց և հարեն Հակոբի տանը։
(Գրաբար) Վաղվաղակի հասեալ եւ գայ, եւ ոչ անագանեսցի. եւ աւուրք նորա մի յերկարեսցին: Եւ ողորմեսցի Տէր Յակովբայ, եւ ընտրեսցէ միւս անգամ զԻսրայէլ. եւ հանգիցեն յերկրի իւրեանց: եւ յաւելցի պանդուխտն ի տունն Յակովբայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: