Եսայու մարգարեության մեկնություն 14։26

Ա. Լոպուխին

26-27. «Այս է այն որոշումը, որ որոշվել է ամբողջ երկրի համար, և այս է այն ձեռքը, որ բարձրացել է բոլոր ազգերի վրա։ [26] «Քանի որ այսպես է որոշել Զորությունների Տերը, ո՞վ կարող է այն խափանել: Նրա ձեռքը բարձրացված է, և ո՞վ կարող է այն կասեցնել»: (Սինոդական թարգ․)
   
   Ասորեստանի կործանումը միայն մի մասն է Աստծո այն դատաստանի, որը, անկասկած, վերաբերվելու է նաև աշխարհի բոլոր ժողովուրդներին:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Այս է այն խորհուրդը, որ խորհեց Տէրը համայն աշխարհի մասին, եւ այս ձեռքն է, որ բարձրացել է հանուր ազգերի վրայ:
(Արարատ թարգ․) Այս է այն որոշումը, որ որոշվել է ամբողջ երկրի համար, և այս է այն ձեռքը, որ բարձրացել է բոլոր ազգերի վրա։
(Գրաբար) Այս խորհուրդ է զոր խորհեցաւ Տէր ի վերայ ամենայն տիեզերաց. եւ այս ձեռն բարձրացեալ ի վերայ ամենայն ազգաց: