Ա. Լոպուխին
Աքազ թագավորի մահվան տարում այսպիսի մարգարեական խոսք եղավ: (Սինոդական թարգ․) [28]
28-32-րդ համարներ-մարգարեություն փղշտացիների երկրի ճակատագրի վերաբերյալ: Աքազ թագավորի օրոք, որը սերտորեն դաշնակցում էր սիրիական և իսրայելական թագավորների հետ, փղշտացիները թոթափում են իրենց վրա դրված լուծը, որը դրել էր Իսրայելական Օզիա թագավորը (Բ Մնաց. 26:6), և անգամ իրենք են նվաճում Հուդայական որոշ քաղաքներ (Բ Մնաց. 28:18 և այլն): Սակայն հետո նրանք ծանր պարտություն են կրում ասորեստանյան Թիգլաթպալասար 2-րդ թագավորի կողմից: «Հիմա,- ասում է Եսայի մարգարեն,- փղշտացիներն ուրախ են, որ իրենց այս սարսափելի թշնամին մահացել է»(727 թվին, գրեթե Աքազ արքայի հետ միաժամանակ), սակայն նրանց ուրախությունը երկարատև չի լինելու: Թիգլաթպալասարից հետո փղշտացիների երկրում են հայտնվելու նրա հաջորդները (Սալմանասար, Սարգոն, Սենեքերիմ), ու փղշտացիների ամբողջ երկիրը կործանվելու է»:
«Մարգարեական խոսք», եբրայերեն՝ «մասսա», այսինքն՝ «դժբախտ իրադարձությունների մասին մարգարեություն» (տե՛ս 13:1):
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Այլազգիներին ուղղուած այս պատգամը եղաւ այն տարում, երբ մեռաւ Աքազ արքան.
(Արարատ թարգ․) Աքազ թագավորի մեռած տարում այս պատգամը եղավ.
(Գրաբար) Յամին յորում մեռաւ Աքազ արքայ, եղեւ պատգամս այս ի վերայ այլազգեացն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: