Ա. Լոպուխին
«Իսկ ի՞նչ են ասելու ազգերի սուրհանդակները: Այն, որ Տերը հաստատեց Սիոնը, ու այնտեղ ապաստան են գտնելու Նրա ժողովրդի թշվառները»: (Սինոդական թարգ․) [32]
«Ի՞նչ են ասելու», այսինքն՝ ինչ լուրեր են հասնելու փղշտացիների երկրին, որը, միանշանակ, սուրհանդակներ էր ուղարկել հարևան ժողովուրդների մոտ՝ նրանց երկրում տիրող քաղաքական իրավիճակն իմանա նաևլու և, հնարավոր է, նրանց ասորեստանցիների դեմ դաշինք կնքելու առաջարկ անելու համար:
«Տերը հաստատեց Սիոնը»։ Մարգարեն ազգային հպարտության զգացումով ասում է, որ Տերը պաշտպանելու է Իր քաղաքը նաև ասորեստանյան թագավորից, և Սիոնում ապաստան են գտնելու փախստականները (թշվառներ)՝ եկած հրեական այլ քաղաքներից ևս: Փղշտացիների երկիրը մնալու է առանց որևէ պաշտպանության, և այս հանգամանքը, բնականաբար, չափազանց դժվարեցնելու է փղշտացիների կյանքը, որոնց համար նաև տհաճ է լինելու այն փաստը, որ իրենց մերձավոր հարևանը պահպանելու է իր մայրաքաղաքը թշնամիների կործանարար հարձակումներից:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագաւորները, քանզի Տէրը հաստատեց Սիոնի հիմքերը, եւ նրա շնորհիւ պիտի փրկուեն ժողովրդի թշուառները»:
(Արարատ թարգ․) Ի՞նչ պատասխան են տալու ազգի պատգամավորներին. Տերն է հիմնել Սիոնը, և այնտե՛ղ պիտի ապաստանեն նրա ժողովրդի թշվառները»։
(Գրաբար) Եւ զի՞նչ տայցեն պատասխանի թագաւորք ազգաց. զի Տէր հաստատեաց զհիմունս Սիովնի, եւ նովաւ փրկեսցին խոնարհք ժողովրդեանն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: