Ա. Լոպուխին
«Աղմկում են ազգերն այնպես, ինչպես որ աղմկում են հորդահոս ջրերը, սակայն Նա սպառնաց նրանց ու նրանք հեռու փախան և քշվեցին այնպես, ինչպես քամու ժամանակ մոխիրն է քշվում լեռներից, և ինչպես փոշին՝ մրրիկի ժամանակ»: (Սինոդական թարգ․) [13]
«Սակայն Նա…»։ Աստված կանգնեցնում է այս զորքերին Իր սպառնալից ձեռքի մեկ շարժումով, որ նմանվում էր հորդահոս ջրերի ընթացքին:
«Ինչպես մոխիրն է քշվում․․․»․ նկատի ունի այն աննշան փոշին, որը միշտ «թափառում» է լեռնային ճանապարհներին ուժեղ քամիների պատճառով:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Բիւրաւոր ազգերը նման են յորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տէրը նրանց պիտի խեղճացնի եւ հալածի հեռու, հեռու: Յարդի մղեղի պէս նրանք պիտի քշուեն քամուց, անիւի փոշու նման փոթորկից հողմացրիւ պիտի արուեն:
(Արարատ թարգ․) Ժողովուրդները հորդ ջրերի շառաչի պես աղմկում են, բայց երբ նա հանդիմանում է նրանց, որ նրանք հեռու փախչեն հալածված, ինչպես սարերի մղեղը՝ քամու առաջից, և ինչպես քշված փոշին՝ մրրիկի առաջից։
(Գրաբար) Իբրեւ զջուրս բազումս ազգք բազումք. իբրեւ ջուրց բազմաց բռնութիւն հոսանաց. եւ վտտեսցէ զնոսա, եւ բացուստ ի բաց հալածեսցէ: Իբրեւ զունդ յարդի հոսեալ յերեսաց հողմոյ, եւ իբրեւ զփոշի անուոյ ի փոթորկէ մրրկեալ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: