Եսայու մարգարեության մեկնություն 17։14

Ա. Լոպուխին

«Երեկո, և ահա սարսափը, բայց մինչ առավոտ այն այլևս չի լինելու: Այսպիսին է մեզ թալանողների ու սնանկացնողների ճակատագիրը»: (Սինոդական թարգ․) [14]
   

   «Երեկո…»։ Հրեաները խիստ սարսափած էին եղել ասորեստանցիների հարձակումների պատճառով, որոնք հայտնվել էին Երուսաղեմի պարիսպների տակ, սակայն գիշերը ասորեստանյան 180 հազար զինվորներ կոտորվել էին Տիրոջ Հրեշտակի կողմից (Դ Թագ. 19:35):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Երեկոյեան դէմ սուգ պիտի անեն, առաւօտը չբացուած այլեւս գոյութիւն չեն ունենալու: Այս է ձեր աւարառուների բաժինը, եւ ժառանգութիւնը նրանց, որոնք կողոպտում էին ձեզ:
(Արարատ թարգ․) Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։
(Գրաբար) Ընդ երեկոյս սուգ առցեն. յառաջ քան զառաւաւտն` եւ այլ ոչ եւս իցեն: այս է բաժին աւարառուացն ձերոց, եւ ժառանգութիւն որ զձեզն ժառանգէին: