Եսայու մարգարեության մեկնություն 17։2

Ա. Լոպուխին

«Արոյերական քաղաքները լքվելու են. նրանք մնալու են հոտերի համար, որոնք մակաղելու են այնտեղ, ու որևէ մեկը չի լինելու, որ նրանց վախեցնի»: (Սինոդական թարգ․) [2]
   
   «Արոյերական քաղաքները», այսինքն՝ արևելյան Պաղեստինի քաղաքները։ Արևելյան Պաղեստինում «Արոյեր» անունով երկու կար՝ մեկը Ռավ-Ամոնից դեպի արևելք (Հս. 13:25), իսկ մյուսը՝ Արնոնի վրա (12:2). առաջինը Գադի ցեղի քաղաքներից էր, իսկ մյուսը՝ Ռուբենի:

   Հավանաբար, մարգարեն անդրհորդանանյան բոլոր քաղաքներից հիշատակում է այս երկուսը՝ նախ որպես օրինակ, ապա նաև նրանց անվան պատճառով (Արոյեր), որը եբրայերենից թարգմանաբար ունի «քաղաք» («ար») իմաստը: Աստծո ցասումի ամպը, հետևաբար, Դամասկոսից Գաղաադի վրայով գալիս է հարավ՝ դեպի Իսրայելական թագավորության տիրույթներ, ու հետո անցնում է դեպի Հորդանանի արևմտյան հատվածները՝ դեպի Իսրայելական թագավորության կենտրոնը: Գաղաադի անմարդաբնակ դառնալու մասին մարգարեությունն ի կատար է ածվում: Ներկա պահին այդ երկիրը լքված է, ու միայն որոշ հատվածներում այնտեղ հայտնվում են արաբական վայրի ցեղեր (Ելեոնսկիյ Ն., Աստվածաշնչյան աշխարհագրության էկսիզներ, Վիպ. 1, ՍՊբ., 1896, էջ 86):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) յաւիտեան լքուած՝ պիտի դառնայ հօտերի մակաղատեղի եւ նախիրների հանգրուան, եւ ոչ ոք չի լինելու, որ քշի նրանց:
(Արարատ թարգ․) Արոերի քաղաքները կլքվեն. դրանք հոտերի վայր պիտի դառնան, որպեսզի նրանք մակաղեն այնտեղ, և նրանց վախեցնող չի լինի։
(Գրաբար) լքեալ յաւիտեան. ի մակաղատեղս հաւտից, եւ ի հանգրուանս անդւոց. եւ ոչ ոք իցէ որ հալածիցէ: