Ա. Լոպուխին
«Այն օրը այսպես պետք է լինի. նսեմանալու է Հոկոբի փառքը, ու նրա ճարպոտ մարմինը վտիտ է դառնալու»: (Սինոդական թարգ․) [4]
«Նսեմանալու է Հակոբի փառքը»։ Այստեղ խոսվում է Իսրայելական այն նույն թագավորության մասին, որի մասին խոսվում էր 3-րդ համարում:
«Նրա ճարպոտ մարմինը»։ Այս խոսքերը մատնանշում են Իսրայելական թագավորության զորությունն ու ընդարձակությունը՝ Հուդայական թագավորության հետ համեմատած: Մանասեի ու Եփրեմի բազմամարդ և հզոր ցեղերը, որոնց շուրջ որպես մեկ ընտանիք համախմբվել էին իսրայելական մնացած ցեղերը, Հուդայի ցեղին որոշակի արհամարհանքով կամ էլ, միգուցե, անվստահությամբ էին նայում: Եգիպտոսից ելքն ու Պաղեստինի նվաճումն ի կատար էին ածվել Հովսեփի ցեղի մարդկանց առաջնորդությամբ՝ Հեսու Նավե, Հերոբովամ․․․մի խոսքով՝ բոլոր ազդեցիկ մարդիկ՝ ներառյալ Սամուել մարգարեն, սերում էին այս ցեղից: Սողոմոնի մահվանից հետո Հուդայական թագավորներն ինչ-որ առումով վասալի կախյալ կարգավիճակում էին գտնվում Իսրայելական թագավորների հանդեպ. համենայնդեպս նրանք պարտավոր էին ստիպողաբար դաշինք կնքել Իսրայելական թագավորների հետ, ինչն էլ նրանց ենթակա էր դարձնում հյուսիսի տիրակալներին: Հովսեփի տունը կրոնական իմաստով ավելի վեր էր գտնվում, քան Հուդայի ցեղը, ինչպես նաև հավելենք, որ բացի այդ առավել էր իր ունեցած բնական հարստություններով ևս (Չեմբերլեն Գ. Ս., Հրեաները, նրանց ծագումն ու Եվրոպայում ունեցած ազդեցության վերաբերյալ պատճառները, ՍՊբ., 1906, էջ 164-166):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) «Այն օրը Յակոբի փառքը պիտի նսեմանայ, նրա փառքի մեծութիւնը պիտի սասանուի:
(Արարատ թարգ․) «Այդ օրը Հակոբի փառքը կնվազի, և նրա մարմնի պարարտությունը կչքանա։
(Գրաբար) եղիցի յաւուր յայնմիկ պակասութիւն փառացն Յակովբայ, եւ յաճախութիւն փառաց նորա շարժեսցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: