Ա. Լոպուխին
«Ես եգիպտացիներին եգիպտացիների դեմ եմ զինելու, ու եղբայրը՝ եղբոր, և ընկերն ընկերոջ դեմ է կռվելու, քաղաքը՝ քաղաքի, իսկ թագավորությունը՝ թագավորության դեմ»: (Սինոդական թարգ․) [2]
Տիրոջ կամքի համաձայն՝ Եգիպտոսում ներքաղաքական կռիվներ են սկսվելու: Եվ իրապես, արդեն Եսայի մարգարեի օրոք ստորին Եգիպտոսը բաժանվել էր մի քանի թագավորությունների, որոնց կենտրոնատեղիներն էին դարձել Տանիսը, Մեմֆիսը, Սաիսը և այլ քաղաքներ: Այս բաժանումները դյուրացրին եթովպացիների և ասորեստանցիների կողմից Եգիպտոսի նվաճումը, որը տեղի ունեցավ Եսայի մարգարեի մահվանից քիչ հետո:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դէմ, պատերազմելու են եղբայրը՝ եղբօր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, գաւառը՝ գաւառի դէմ:
(Արարատ թարգ․) «Ես եգիպտացուն եգիպտացու դեմ պիտի գրգռեմ, և նրանք կպատերազմեն. ամեն մարդ՝ իր եղբոր դեմ, ամեն մարդ՝ իր հարևանի դեմ, քաղաք՝ քաղաքի դեմ, և թագավորություն՝ թագավորության դեմ։
(Գրաբար) Եւ յարիցեն եգիպտացիքն ի վերայ եգիպտացւոցն, եւ տայցեն պատերազմ այր ընդ եղբաւր, եւ այր ընդ ընկերի. քաղաք ընդ քաղաքի, եւ աւրէնք ընդ աւրէնս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: