Եսայու մարգարեության մեկնություն 20։6

Ա. Լոպուխին

«Ու այդ օրն այդ երկրի բնակիչները պետք է ասեն. «Ահա թե ինչպիսին են նրանք, որոնց վրա մենք հույս էինք դրել ու որոնց մոտ էինք գնում՝ օգնություն խնդրելու, որպեսզի փրկվեինք Ասորեստանի թագավորից, բայց ինչպե՞ս մենք պետք է փրկվեինք»: (Սինոդական թարգ․) [6]
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 20:5
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ապա այն օրը այդ կղզու բնակիչները պիտի ասեն. «Ահաւասիկ մենք մեր յոյսը դրել էինք սրանց վրայ, ապաւինել սրանց օգնութեանը, բայց սրանք իրենց անձն անգամ չկարողացան փրկել Ասորեստանի արքայից, իսկ մենք ինչպէ՞ս պիտի փրկուենք»:
(Արարատ թարգ․) Այն օրն այս ծովեզրի երկրի բնակիչները պիտի ասեն. «Ահա այսպես եղավ նրանց, ում ապավինեցինք, նրանց, ում օգնությանը դիմեցինք՝ ազատվելու համար Ասորեստանի թագավորից. ուրեմն ինչպե՞ս ենք փախչելու»։
(Գրաբար) Եւ ասասցեն բնակիչք կղզւոյդ այդորիկ յաւուր յայնմիկ. ահաւասիկ մեք յուսացեալ էաք ապաստան լինել ի սոսա յաւգնականութիւն. եւ սոքա ոչ կարացին ապրեցուցանել` եւ ոչ զանձինս իւրեանց յարքայէն Ասորեստանեայց, եւ մեք զիա՞րդ ապրեսցուք: