Եսայու մարգարեության մեկնություն 23։10

Ա. Լոպուխին

10-11․ Թարսիսի դո՛ւստր, անցի՛ր քո երկրի միջով գետի նման․ այլևս խոչընդոտ չկա։ [10] Նա Իր ձեռքը պարզեց ծովի վրա, ցնցեց թագավորությունները, Տերը Քանանի մասին հրահանգ է տվել՝ կործանել նրա ամրոցները։ (Սինոդական թարգ․)
   
   «Թարսիսի դուստր» – ա՛յն գաղութատերերը, որոնք բնակեցրել էին այդ հեռավոր գաղութը։

   «Այլևս խոչընդոտ չկա»։ Թարսիսն այժմ արդեն անկախացել էր, քանի որ այլևս արդեն գոյություն չուներ Տյուրոսը, որի իշխանության տակ որ գտնվում էր Թարսիսը։

   «Ծովի վրա»․ նկատի ունի Միջերկրական ծովը, որի ափին որ գտնվում էր Տյուրոսը։

   «Ցնցեց թագավորությունները»։ Մարգարեն անմիջապես պարզաբանում է, որ նա նկատի ունի Քանանական թագավորությունները և առավելապես նրանք, որոնք ընկած էին Միջերկրական ծովի ափամերձ, ցածրադիր վայրերում։ «Քանան» բառը նշանակում է «ցածրադիր»։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Քո հո՛ղը մշակիր, որովհետեւ այսուհետեւ նաւերը չեն գալու Կարքեդոնից,
(Արարատ թարգ․) Անցի՛ր քո երկրի միջով Նեղոսի նման, ո՛վ Թարսիսի դուստր. այլևս նավահանգիստ չկա։
(Գրաբար) Գործեա զերկիր քո, զի այսուհետեւ ոչ եւս գան նաւք ի Կարքեդոնայ: