Ա. Լոպուխին
Երբ որ լուրը հասնի եգիպտացիներին, նրանք կդողան՝ լսելով Տյուրոսի մասին։ [5] (Սինոդական թարգ․)
«Կդողան» (խոսքը եգիպտացիների մասին է) – ո՛չ միայն Տյուրոսի հետ ունեցած իրենց առևտրական կապերի պատճառով, այլև ա՛յն պատճառով, որ զորեղ Տյուրոսն այսպես ասած շանթարգել էր Եգիպտոսի համար, քանի որ իր վրա էր ուղղում ասորեստանյան զորքերի զգալի մասի ուշադրությունը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Երբ լուրը Եգիպտոսի երկիրը հասնի, վիշտը պիտի պատի նրան Տիւրոսի համար:
(Արարատ թարգ․) Երբ լուրը Եգիպտոս հասնի, նրանք վշտից պիտի տագնապեն Տյուրոսի լուրի համար։
(Գրաբար) Իսկ յորժամ լուր լիցի, յերկիրն Եգիպտացւոց, եւ ցաւք կալցին զնա վասն Տիւրոսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: