Եսայու մարգարեության մեկնություն 23։7

Ա. Լոպուխին

Մի՞թե սա է  ձեր զվարճացող քաղաքը, որը սկիզբ էր առել հին օրերից։ Նրա ոտքերը նրան տանում են հեռավոր երկրում թափառելու։ [7] (Սինոդական թարգ․)
   

   «Սկիզբ էր առել հին օրերից» - տե՛ս 1-ին համարը։

   «Նրա ոտքերը նրան տանում են» - ավելի ճիշտ՝ «տանում էին»։ Տյուրոսն այնքան մեծ զորություն ուներ, որ նա չէր բավականանում իր տանն ապրելով և պատվիրակություններ էր ուղարկում հեռավոր երկրներում իր գաղութները հաստատելու համար։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Արդեօք սկզբից իսկ ձեր այդ ամբարտաւանութիւնը չէ՞ր, որ նրա մատնութեան պատճառ դարձաւ. նա իր իսկ ոտքերով հեռաւոր պանդխտութեան պիտի քշուի:
(Արարատ թարգ․) Ա՞յս է ձեր զվարճացյալ քաղաքը, որի վաղեմությունը հնագույն ժամանակից է. նրա ոտքերը նրան տարել են հեռու տեղ՝ պանդխտանալու։
(Գրաբար) Ո՞չ այդ իսկ էր ամբարտաւանութիւն ձեր ի սկզբանէ, մինչչեւ մատնեալ էր նորա. եւ վարեսցի նա յոտից իւրոց ի պանդխտութիւն հեռաւոր: