Եսայու մարգարեության մեկնություն 23։8

Ա. Լոպուխին

8-9․ Ո՞վ սա սահմանեց Տյուրոսի համար, որը թագեր էր բաժանում, որի առևտրականները իշխաններ էին, վաճառականները՝ երկրի պատվավորներ։ [8] Զորությունների Տերն է սահմանել այս, որպեսզի խայտառակի ցանկացած փառքի ամբարտավանություն, որպեսզի ստորացնի երկրի բոլոր պատվավորներին։ (Սինոդական թարգ․)
   
   8-14-րդ համարներ։ Ո՞վ կործանեց Տյուրոսի հզորությունը․ Տերը, Որը Տյուրոսին պատժեց իր հպարտության համար։ Ասորեստանցիները Յահվեի ձեռքում հայտնվեցին որպես հզոր զենք Տյուրոսին պատժելու համար։

   «Թագեր էր բաժանում», այսինքն՝ իր գաղութներում ում ցանկանում էր, նրան էլ թագավոր էր նշանակում։ Այդ գաղութների թվին էր պատկանում նաև հայտնի Կարթագենը։ Տյուրոսի ձայնն անտարակույս կարևոր նշանակություն ուներ նաև այլ պետություններում դինաստիաների փոփոխության հարցում։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Իսկ այդ բանն ո՞վ մտածեց Տիւրոսի մասին. միթէ նա յետին մէ՞կն էր կամ տկար մի ոք: Նա, նրա վաճառականները քանանացիների պատուաւոր մարդիկ էին, նրա առեւտրականները երկրի իշխաններն էին
(Արարատ թարգ․) Ո՞վ արեց այս խորհուրդը Տյուրոսի դեմ՝ թագեր շնորհողի դեմ, որի վաճառականներն իշխաններ էին, որի առևտրականները՝ երկրի պատվավորները.
(Գրաբար) Իսկ ո՞ խորհեցաւ զայս ի վերայ Տիւրոսի. միթէ ի վա՞յր ինչ ոք էր` կամ տկա՞ր ոք. նա` վաճառականք նորա փառաւորք Քանանացւոց, եւ առ գնաւղք նորա իշխանք երկրի: