Ա. Լոպուխին
5-6․ Այդ օրը Զորությունների Տերը հիասքանչ պսակ և փառավոր թագ կլինի Իր ժողովրդի մնացորդացի համար: [5] Եվ արդարության ոգի՝ դատարանում նստածի համար, ու քաջություն՝ թշնամուն մինչև դարպասները հետ դարձնողի համար։ (Սինոդական թարգ․)
«Այդ օրը», այսինքն՝ Սամարիայի անկման օրը։
«Պսակ և փառավոր թագ»։ Եթե Սամարիան իրեն հպարտորեն անվանում էր Իսրայելի թագավորության պսակը, ապա Հուդայի թագավորության համար պսակ կլինի Ինքը՝ Բարձրյալը, Որն Իր ողորմությամբ կփառավորի Իրեն հավատարիմ մնացած Երուսաղեմին և այնտեղ ցույց կտա Իր հատուկ ներկայությունը։
«Արդարության ոգի», այսինքն՝ Ինքը Տերը կգործի դատավորների և առաջնորդների միջոցով՝ որպես արդարության Աստված։
«Քաջություն», այսինքն՝ Տերը քաջություն կներշնչի Հուդայի առաջնորդներին։
«...Մինչև դարպասները»։ Հուդայական առաջնորդները կմոտենան իրենց ա՛յն թշնամիների մայրաքաղաքների և ամրոցների դարպասներին, որոնք ավելի վաղ շրջափակել էին հուդայական քաղաքները (Ա Մակ. 5։22)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այն օրը Զօրութիւնների Տէրը յոյսի նրբահիւս պսակ պիտի դառնայ՝ պատրաստուած ի փառս ժողովրդի մնացորդների,
(Արարատ թարգ․) Այն օրը Զորությունների Տերն իր ժողովրդի մնացորդի համար պիտի լինի գեղազարդ թագ և շքեղ պսակ,
(Գրաբար) Յաւուր յայնմիկ եղիցի Տէր զաւրութեանց` պսակ յուսոյ գործեալ ի փառս մնացելոց ժողովրդեանն,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: