Ա. Լոպուխին
10-11․ Ասացե՛ք արդարին, որ նրա համար ամեն ինչ լավ է, որովհետև նա իր արարքների պտուղն է ուտելու։ [10] Իսկ անօրենին վա՜յ տվեք, քանի որ նա իր ձեռքի գործերի համաձայն հատուցում պիտի ստանա:(Սինոդական թարգ․)
Հին Կտակարանում գրեթե ամենուր թևածում է այն գաղափարը, համաձայն որի մարդու ճակատագիրը համապատասխանում է նրա արարքներին (հմմտ. Առակ. 1։31, Բ Օր. 38 և այլ տեղիներ):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) եւ ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճոյ է»: Այսուհետեւ նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն:
(Արարատ թարգ․) Ասացե՛ք արդարին, որ նրա համար ամեն ինչ լավ է, որովհետև նա իր արարքների պտուղն է ուտելու։
(Գրաբար) եւ ասեն. կապեսցուք զարդարն` զի դժպհի եղեւ մեզ: Այսուհետեւ զարդիւնս գործոց իւրեանց կերիցեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: