Ա. Լոպուխին
Եվ եգիպտացիները մարդ են, ու ոչ թե Աստված, և նրանց ձիերը մարմին են, ու ոչ թե հոգի: Բայց Տերը կմեկնի Իր ձեռքը, կսայթաքի օգնողը, և վայր կընկնի օգնություն ստացողը, ու բոլորը միասին կոչնչանան։ [3] (Սինոդական թարգ․)
Արդյո՞ք եգիպտացիները կարող են մրցակցել Աստծո հետ։ Չէ՞ որ նրանց ձիերը նույնպես անմարմին ոգիներ չեն, որոնց հնարավոր չլիներ խոցել նետով կամ նիզակով։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Եգիպտացի մարդուն են ապաւինում եւ ոչ թէ Աստծուն, ձիերի մարմիններին, “բայց օգնութիւն չի լինի. Տէրը իր ձեռքը կ՚երկարի նրանց վրայ, եւ օգնողները տանջանքի կ՚ենթարկուեն, իսկ նրանցից օգնութիւն սպասողները կը կործանուեն, ամէնքն անխտիր կ՚ոչնչանան:
(Արարատ թարգ․) Եգիպտացիները մարդ են և ոչ թե Աստված, նրանց ձիերը մարմին են և ոչ թե հոգի։ Բայց երբ Տերը երկարի իր ձեռքը, և՛ օգնողը կսայթաքի, և՛ օգնություն ստացողը վայր կընկնի, և բոլորը միասին կոչնչանան.
(Գրաբար) Յայր եգիպտացի` եւ ոչ յԱստուած. ի մարմինս երիվարաց` եւ ոչ գոյր աւգնականութիւն, այլ Տէր արկցէ ի վերայ նոցա զձեռն իւր, եւ տաժանեսցին աւգնականքն, եւ կործանեսցին աւգնեալքն ի նոցանէն. եւ առհասարակ ամենեքեան սատակեսցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: