Ա. Լոպուխին
1-2. Ահա՛,Թագավորը արդարությամբ է թագավորելու, և իշխանները օրենքով են իշխելու։ [1] Եվ նրանցից յուրաքանչյուրը քամու դեմ պատսպարանի նման կլինի, և փոթորկի դեմ՝ ապաստանի նման. ջրերի վտակների նման՝ անջրդի վայրում, և մեծ ապառաժի հովանու նման՝ պապակած երկրում։ (Սինոդական թարգ․)
«Թագավորը…»: Ինչպես երևում է Եսայու մարգարեության մյուս հատվածներից (հատկապես 9-րդ և 11-րդ գլուխներից), մարգարեն «արդար թագավոր» («արդար» բառի ողջ իմաստով) է կոչում հենց Մեսիային, և հետևաբար այստեղ ևս Եսային ի նկատի ունի Մեսիային։ Սակայն ի տարբերություն 9-րդ և 11-րդ գլուխների՝ այստեղ մարգարեն չի նկարագրում այդ արքայի անմիջական գործունեությունը, այլ հիմնականում նկարագրում է նրան շրջապատող գործիչներին՝ նախարարներին։ Սա, հավանաբար, բացատրվում է այն հանգամանքով, որ մարգարեն և ժողովուրդը հանձինս Եզեկիա թագավորի (որի թագավորության օրոք էլ գրվել է այս գիրքը) ճանաչում էին լավ ղեկավարի, սակայն գոհ չէին նրա ղեկավարության կամ թագավորական գաղտնի խորհրդի կազմից։
«Անջրդի վայրում» - նույնն է թե՝ չոր, անջրդի անապատում։ Եբրայեցերեն բնագրում այստեղ դրված է «zajon» բառը, որը շատ մոտ է Երուսաղեմի անվանը՝ «zijon» (բառախաղ է)։
«Ապառաժն» անապատում թափառող ճանապարհորդի համար մի սքանչելի պատսպարան էր, առավել սքանչելի, քան ծառը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ահա մի թագաւոր, որ արդարութեամբ պիտի թագաւորի, եւ իշխաններ, որոնք իրաւունքով պիտի իշխեն:
(Արարատ թարգ․) Ահա մի թագավոր արդարությամբ կթագավորի, և իշխաններն իրավունքով կիշխեն։
(Գրաբար) Զի ահաւասիկ թագաւոր արդար թագաւորեսցէ, եւ իշխանք իրաւամբք տիրեսցեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: