Ա. Լոպուխին
Դողացե՛ք, ո ՜վ անզբաղներ, սարսափե՛ք, ո՜վ անհոգներ, հանեցե՛ք ձեր հագուստները, մերկացե՛ք և մեջքներիդ քո՛ւրձ կապեցեք։ [11] (Սինոդական թարգ․)
«Մերկացե՛ք» - Կանայք ի նշան սգի հանում էին իրենց վերնահագուստները՝ առավել թանկարժեք զգեստները։
«Քո՛ւրձ կապեցեք»- պետք է հասարակ քուրձով գոտևորեին իրենց մեջքները, որպեսզի միայն բոլորովին մերկ չլինեին (հմմտ. Ես. 3:23):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Զարհուրեցէ՛ք, բարեկեցիկնե՛ր, տրտմեցէ՛ք, մեծամիտնե՛ր, հանուեցէ՛ք, մերկացէ՛ք, քո՛ւրձ հագէք,
(Արարատ թարգ․) Ո՛վ անհոգ կանայք, դողացե՛ք, սարսափե՛ք. ո՛վ ինքնավստահ կանայք, հանվե՛ք ու մերկացե՛ք, մեջքներիդ քո՛ւրձ կապեք։
(Գրաբար) Զարհուրեցարուք բարեկեցիկք. տրտմեցարուք յանձնապաստանքդ. մերկացարուք` կողոպտեցարուք` քրձազգածք եղերուք:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: