Ա. Լոպուխին
3-4. Եվ տեսնողների աչքերը չեն փակվելու, և լսողների ականջները ուշադիր են լինելու։ [3] Եվ անխոհեմների սիրտը պիտի կարողանա տրամաբանել, և թոթովախոսները պիտի պարզ խոսեն։ (Սինոդական թարգ․)
«Եվ տեսնողների աչքերը…և լսողների ականջները...» - Որոշ մեկնիչներ այստեղ տեսնում են ուղղակի անդրադարձ այն մարդկանց, որոնք տիրապետում են իրենց բոլոր զգացմունքներին, սակայն չեն ցանկանում դրանցից օգտվել, որոնք փակում են իրենց աչքերը և ականջները՝ չլսելու և չտեսնելու համար այն, ինչ իրենց դուր չի գալիս (Nägelscbach): Սակայն ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ մարգարեն նախկինում խոսում էր իրեն ժամանակակից մարգարեների և կանախասացների կացության մասին (Ես. 29:9-10)՝ այստեղ ևս տեսնում ենք ակնարկ հենց ա՛յն մարգարեներին, որոնք արժանացել էին տեսիլքներ ունենալուն և Աստծուց հայտնություններ ստանալուն։ Այդժամ այդ մարգարեներն առանց խոչընդոտների կիրականացնեն իրենց մեծագույն սպասավորությունը։
«Անխոհեմներ…և թոթովախոսներ...»- Սրանք սուտ մարգարեները կամ, ավելի ճիշտ, այդ ժամանակվա հասարակական կարծիքը ղեկավարողներն էին, որոնք ի վիճակի չէին տարբերելու ճշմարտությունը՝ ստից, և անկարող էին իրենց մտքերը հասկանալի լեզվով հաղորդել մյուսներին։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այլեւս յոյս չեն դնելու մարդկանց վրայ, այլ իրենց ականջները պահելու են լսելու համար.
(Արարատ թարգ․) Ապա տեսնողների աչքերը փակ չեն լինի, և լսողների ականջներն ուշադիր կլսեն։
(Գրաբար) Եւ ոչ եւս եղիցին յուսացեալ ի մարդիկ. այլ տացեն զականջս առ ի լսել,

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: