Եսայու մարգարեության մեկնություն 33։17

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Դուք տեսնելու էք թագաւորին իր փառքի մէջ, ձեր աչքերը հեռուից դիտելու են երկիրը,
   
   Փառքի թագավորը նույն Ինքն է՝ մեր Տերը, Որին Պողոսը «Փառքի Տեր» է անվանում (Եփես. 1։17 հմմտ. Հակ. 2։1), իսկ սաղմոսը՝ «փառքի Թագավոր» (Սաղմ. 23։7), որին այժմ տեսնում ենք հավատով ու խորհրդական մարմնով 1, իսկ այն ժամանակ, երբ գա Իր Հոր փառքով, կտեսնենք դեմ հանդիման (հմմտ. Ա Կորնթ. 13։12):
    Ձեր աչքերը հեռվից տեսնելու են երկիրը
    Թեպետ այժմ մտքով է տեսանելի ողջերի երկիրը, ուր մերժված են ցավերը, տրտմությունները, հեծությունները և այլն, ինչպես որ ասում է հետագայում: Այո՛, այն իրականության մեջ չկան ցավեր, տրտմություններ և այլն, քանի որ ամբարտավան սատանայի ոտքերը հեռու են այդ սուրբ վայրերից, որի պատճառով և այնտեղ չկա մեղք։ Չէ՞ որ այնտեղ չկա մարմնավոր թագավորություն, այլ՝ հոգևոր: Ուստի և այնտեղ չկա մահ, այլ՝ միշտ կենդանություն, համաձայն Հոգու:
   

Ա. Լոպուխին

Քո աչքերը տեսնելու են Թագավորին Իր գեղեցկության մեջ, տեսնելու են հեռավոր երկիրը։ [17] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 33:16
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դուք տեսնելու էք թագաւորին իր փառքի մէջ, ձեր աչքերը հեռուից դիտելու են երկիրը,
(Արարատ թարգ․) Քո աչքերը տեսնելու են թագավորին իր գեղեցկության մեջ, նայելու են մի երկրի, որն ընդարձակվում է մինչև հեռուն։
(Գրաբար) Զթագաւորն փառաց տեսջիք: եւ աչք ձեր տեսցեն զերկիրն ի հեռուստ: