Եսայու մարգարեության մեկնություն 33։18

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

ու ձեր հոգին խորհելու է Աստծու երկիւղի մասին: Ո՞ւր են գրագիրները, ո՞ւր են խրատատուները, ո՞ւր է նա, որի ձեռքին է ժողովրդի մեծ ու փոքրին սնուցողների հաշիւը․
   

   Ձեր հոգիները խորհելու են Աստծո մասին
   Այս բոլորը գերագույն զորություն է, քանզի ուր Տիրոջ երկյուղն է, այնտեղ բոլոր պատվիրանների պահպանությունն է, իսկ ուր պատվիրանների պահպանությունն է, այնտեղ չկա և ոչ մի հանցանք:
   

Ա. Լոպուխին

Քո սիրտը միայն սարսափների մասին է խորհրդածելու․ «Որտե՞ղ է գրառում կատարողը, որտե՞ղ է կշռողը, որտե՞ղ է աշտարակներ զննողը։ [18] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 33:16
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) ու ձեր հոգին խորհելու է Աստծու երկիւղի մասին: Ո՞ւր են գրագիրները, ո՞ւր են խրատատուները, ո՞ւր է նա, որի ձեռքին է ժողովրդի մեծ ու փոքրին սնուցողների հաշիւը.
(Արարատ թարգ․) Քո միտքը սարսափների մասին կխորհրդածի. «Որտե՞ղ է հաշվողը, որտե՞ղ է կշռողը, որտե՞ղ է աշտարակներ հաշվողը»։
(Գրաբար) եւ անձինք ձեր խոկասցեն յերկեւղ Տեառն: Ո՞ւր են դպիրքն. ո՞ւր են խրատտուքն. ո՞ւր է որ ունի զհամար պահակերաց զմեծի եւ զփոքու`