Եսայու մարգարեության մեկնություն 33։23

Ա. Լոպուխին

23-24․ Քո պարանները թուլացել են, նրանք չեն կարող պահել կայմերը և ձգել առագաստները, այն ժամանակ մեծ ավար է բաժանվելու, մինչև անգամ կաղերն են ավարառու դառնալու։ [23] Եվ ոչ մի բնակիչ չի ասելու. «Ես հիվանդ եմ»։ Այնտեղ բնակվող ժողովրդին ներվելու են նրա անօրենությունները։ (Սինոդական թարգ․)
   
   «Ներկայումս,- ասում է մարգարեն,- մեր պետությունը նման է թիերի միջոցով դժվարությամբ կառավարվող նավի, սակայն համբերությո՜ւն․․․․ Շուտով հանգամանքները կփոխվեն դեպի լավը և թշնամիները կցրվեն՝ իրենց հետևից հօգուտ հրեաների մեծ ավար թողնելով։ Սակայն ամենակարևորն այն է (այստեղ մարգարեն, վստահաբար, ի նկատի ունի Մեսիայի ժամանակները), որ Երուսաղեմի բնակիչներին պիտի ներվեն իրենց մեղքերն Աստծո առջև։

   Ինչ վերաբերում է այս գլխի հեղինակային վավերականությանը, ապա, չնայած բազմաթիվ քննադատների արտահայտած այն կարծիքին, որ Եսային չէր կարող նման ոճով գրել, պետք է նկատել, որ այդ կարծիքը շատ սուբյեկտիվ է և նույնիսկ արժանի չէ հերքման։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Կտրուեցին քո պարանները, որովհետեւ չդիմացան, կայմն էլ թեքուեց եւ չի բացելու առագաստը ու չի պարզելու դրօշը մինչեւ կորստեան մատնուելը:
(Արարատ թարգ․) Քո պարանները թուլացել են, դրանք իրենց կայմի խարիսխը պինդ չեն պահում կամ առագաստ բացում. այն ժամանակ մեծ ավար բաժանվեց. մինչև անգամ կաղերն են ավարառու։
(Գրաբար) Խզեցան պարանք քո զի ոչ հանդարտեցին. նոյնպէս եւ կայմն խոնարհեցաւ` եւ ոչ պարզեսցէ զառագաստն, եւ ոչ արձակեսցէ զնշանն մինչչեւ մատնեսցի ի կորուստ: Այսուհետեւ բազում կաղք աւար առնուցուն: