Եսայու մարգարեության մեկնություն 37:4

Ա. Լոպուխին

Թերևս քո Տեր Աստվածը լսի Ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու համար և կշտամբելու նրան ա՛յն խոսքերի համար, որոնք լսեց Տերը՝ քո Աստվածը․ ուրեմն աղո՛թք բարձրացրու այն մնացորդացի համար, որը դեռևս ողջ է»։ [4] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 37:1
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Թող քո Տէր Աստուածը լսի Ռափսակի խօսքերը, որին ուղարկեց իր տէրը՝ Ասորեստանի արքան, որպէսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խօսքերով, որոնք լսեց քո Տէր Աստուածը: Արդ, աղերսի՛ր քո Տէր Աստծուն մնացածներիս համար»»:
(Արարատ թարգ․) Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսի Ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու համար և կշտամբելու նրան այն խոսքերի համար, որոնք լսեց քո Տեր Աստվածը։ Ուրեմն աղո՛թք բարձրացրու գոյություն ունեցող մնացորդի համար»»։
(Գրաբար) Լուիցէ Տէր Աստուած քո զբանս Ռափսակայ, զոր առաքեաց արքայն Ասորեստանեայց Տէրն նորա նախատել զԱստուած կենդանի. եւ նախատել բանիւք զորս լուաւ Տէր Աստուած քո: եւ արդ խնդրեսցես ի Տեառնէ Աստուծոյ քումմէ վասն մնացելոցս այսոցիկ.