Ա. Լոպուխին
Այդ ժամանակ Սիոնում մնացածները և Երուսաղեմի մնացորդացը սուրբ կկոչվեն, բոլոր նրանք, որոնց անունները գրված են Կյանքի գրքում՝ Երուսաղեմում ապրելու համար: (Սինոդական թարգ․) [3]
«Կկոչվեն», այսինքն՝ համաձայն Աստվածաշնչի մի շարք տեղիներում այս բայի կիրառության՝ ամեն դեպքում կլինեն այդպիսին:
«Սրբեր [կկոչվեն]», այսինքն՝ կընծայվեն Աստծուն և դրա հետ մեկտեղ մաքրված կլինեն մեղքերից (հմմտ. 6:13):
Կյանքի գիրքն ա՛յն քաղաքացիների ցանկն է, որոնք քաղաքում ապրելու իրավունք ունեն: Այստեղ իհարկե խոսքն այն մասին է, որ Աստված շատերին է արժանի համարում Իր հետ մերձավոր հարաբերություն ունենալուն (հմմտ. Ելք. 32:32):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Թէ՛ Սիոնից մնացածները եւ թէ՛ Երուսաղէմից մնացածները, բոլորը, որոնք Երուսաղէմի կենաց գրքի մէջ են գրուած, սուրբ պիտի կոչուեն,
(Արարատ թարգ․) Սիոնի մնացորդը և Երուսաղեմում մնացածները սուրբ կկոչվեն. բոլոր նրանք, որ գրված են Երուսաղեմում ապրելու համար,
(Գրաբար) Եւ մնացորդքն Սիովնի, եւ մնացորդքն Երուսաղէմի սուրբք կոչեսցին` ամենեքեան որ գրեցան յԵրուսաղէմ ի կեանս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: