Սրբ․ Գրիգոր Տաթևացի
«Չվախենաս, Յակո՛բ, որ որդ ես հիմա, եւ դու, Իսրայէ՛լ, որ ակաւամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ», -ասում է Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որը փրկելու է քեզ:
[Չվախենաս, Հակոբ, որ] որդ ես [հիմա, … ասում է] Աստվածն Իսրայելի խոսքով ժողովրդին է կոչ անում, քանզի տկարացել էին ու [դարձել] սակավակյաց:
Ա. Լոպուխին
«Մի՛ վախեցիր, ո՜վ որդ Հակոբ, սակավամարդ Իսրայե՛լ, Ես օգնում եմ քեզ»,- ասում է քո Տերն ու Փրկիչը՝ Իսրայելի Սուրբը: [14] (Սինոդական թարգ․)
««Մի՛ վախեցիր, ո՜վ որդ Հակոբ, սակավամարդ Իսրայե՛լ․․․»,- ասում է քո Տերն ու փրկիչը՝ Իսրայելի Սուրբը»: Եթե դեռ նախորդ համարը, ինչպես որ մենք տեսանք, իրենից ասես ներկայացնում է անցում «մարմնական» Իսրայելի մասին խոսքից դեպի հոգևոր Իսրայելի վերաբերյալ զրույցի, ապա սույն և հաջորդ համարներն արդեն ուղղակիորեն առնչվում են նորկտակարանյան Եկեղեցուն սպասվող ճակատագրին:
«Մի՛ վախեցիր, ո՜վ որդ Հակոբ, սակավամարդ Իսրայե՛լ․․․» - Սա Փրկչի կողմից գրեթե բառացիորեն կրկնվող աղաղակն է. «Մի՛ վախեցիր, փոքրիկ հոտ» (Ղուկ. 12:32): Իհարկե կոպտագույն սխալ կլիներ այս մարգարեությունից առհասարակ բացառել «մարմնական», պատմական Իսրայելի ճակատագիրը, քանի որ, նախ, մարգարեություններն առաջին հերթին հենց նրա՛ն էին վերաբերում (Իսրայելի ժողովևդին մխիթարելու նպատակն էին հետապնդում), երկրորդ՝ քանի որ հենց այս «մարմնական» Իսրայելն էր հետագայում որպես նախատիպ ծառայելու հոգևոր Իսրայելի համար ու, վերջապես, հենց այդ Իսրայելի միջավայրից էին դուրս եկել քրիստոնյա առաջին նորադարձները (12 առաքյալներն ու 70 աշակերտները, որոնք հետագայում առաքյալներ դարձան):
«Քո Տերն ու Փրկիչը՝ Իսրայելի Սուրբը»: Իսրայելում խոստումն է, քրիստոնեության մեջ՝ փրկությունը, ըստ որում՝ «փրկությունը հրեաներից է (Հովհ. 4:22, հմմտ. 35-38): Այդ իսկ պատճառով չափազանց նշանակալից է 14-րդ համարում Աստծուն վերագրվող «Փրկիչ» և «Իսրայելի Սուրբ» բնորոշիչների համադրությունը: Վերջին բնութագրումը, որի մասին բարձրաձայնում է Եսայի մարգարեն, անքակտելիորեն կապված է մեզ համար շատ նվիրական եղող Փրկչի անվան հետ, Որը դժոխքի ու մահվան նկատմամբ հաղթանակ տանելուց հետո իր առաքյալներին պատվիրեց ամբողջ աշխարհին քարոզել փրկությունն ու Իրեն հավատացողներին զորություն պարգևեց՝ դառնալու տիեզերքի «կամնասայլը» (տե՛ս հաջորդ համարը՝ Վլաստով):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) «Չվախենաս, Յակո՛բ, որ որդ ես հիմա, եւ դու, Իսրայէ՛լ, որ ակաւամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ», -ասում է Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որը փրկելու է քեզ:
(Արարատ թարգ․) «Մի՛ վախեցիր, ո՛վ ճճի Հակոբ, դուք, ո՛վ Իսրայելի տղամարդիկ, ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը՝ Իսրայելի Սուրբը։
(Գրաբար) Մի երկնչիր, որդնդ Յակոբեան զածածդ Իսրայէլեան. ես աւգնեցի քեզ ասէ Աստուած` որ փրկելոցն է զքեզ սուրբն Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: