Ա. Լոպուխին
«Սակայն դուք ոչինչ եք, ու ձեր գործն էլ ոչինչ է. գարշելի է նա, ով ձեզ է ընտրում»։ [24] (Սինոդական թարգ․)
«Սակայն դուք ոչինչ եք, ու ձեր գործն էլ ոչինչ է․․․»: Ի պատասխան իրենց ներկայացված բոլոր հարցադրումներին՝ հեթանոսական կուռքերը շարունակում են խուլ ու համր մնալ, քանի որ, ինչպես նշում է սաղմոսերգուն. «Նրանց կուռքերը արծաթ ու ոսկի են, մարդու ձեռքի գործեր. «Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, ականջներ ունեն և չեն լսում, քիթ ունեն և հոտ չեն առնում, ձեռքեր ունեն և չեն շոշափում, ոտքեր ունեն և չեն քայլում և ձայն չեն հանում իրենց կոկորդով (հմմտ․ Սաղմ. 115:4-7):
«Ու ձեր գործն էլ ոչինչ է․․․», այսինքն՝ ունայնություն ու ոչինչ են նաև «տեսանողների բոլոր գուշակություններն» ու բոլոր «կեղծ հեթանոսական կախարդությունները»: Լավագույն դեպքում դրանք հիմնված էին բնության տարաբնույթ բնական, սակայն շատերին անծանոթ ուժերի վարպետորեն օգտագործման վրա (ինչպես, օրինակ, եգիպտական մոգերի պարագայում էր), իսկ վատագույն դեպքում՝ երկիմաստության (տեսանողների գուշակությունները), կաշառակերության ու խաբեության վրա: Այսքանից հետո միանգամայն պարզ է, որ Պողոս առաքյալն էլ գրեթե բառացիորեն կրկնում էր Եսայի մարգարեի խոսքերը, երբ որ ասում էր. «Գիտենք, որ կուռքն աշխարհում ոչինչ է» (Ա Կոր. 8:4):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) որովհետեւ պիղծ են նրանք, որ երկրից ընտրել են ձեզ:
(Արարատ թարգ․) Դուք ոչինչ եք, և ձեր գործն էլ ոչինչ է. գարշելի է նա, ով ձեզ է ընտրում։
(Գրաբար) եւ ուստի՞ գործած ձեր: զի յերկրէ պիղծս ընտրեցին զձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: