Ա. Լոպուխին
«Այդպիսով, Ես նայում էի, ու ոչ ոք չկար, ու նրանց միջից մի խորհրդական չգտնվեց, որպեսզի Ես կարողանայի հարցնել նրանց, ու նրանք պատասխան տային»: [28] (Սինոդական թարգ․)
«Ու նրանց միջից մի խորհրդական չգտնվեց․․․» - Հեթանոսությունը բնորոշելու համար չափազանց տխրահռչակ, սակայն խորապես արդարացի այս դատավճիռը ինքնաբերաբար մեր միտքը դարձնում է դեպի նախորդ համատեքստը, որտեղ հարց էր հնչում Աստծո խորհրդականների վերաբերյալ (Ես․ 40:13-14):
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ ոչ մի հեթանոս չկայ, չկայ նաեւ նրանց կուռքերից ոչ մէկը, որ պատմի, ու եթէ հարցնեմ իսկ նրանց, թէ՝ որտեղի՞ց էք, ինձ պատասխան չեն տայ:
(Արարատ թարգ․) Նայում եմ, ու մարդ չկա, նրանցից ոչ մեկը, խորհրդական չկա, որին հարցնեի, և պատասխաներ ինձ։
(Գրաբար) զի ի հեթանոսաց աւադիկ ոչ ոք է, եւ ի կռոց նոցա ոչ ոք է որ պատմէ. եւ եթէ հարցից եւս զնոսա թէ ուստի էք, ոչ տացեն ինձ պատասխանի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: