Եսայու մարգարեության մեկնություն 41:29

Ա. Լոպուխին

«Ահա, բոլոր նրանք ոչինչ են, ոչինչ են նաև նրանց գործերը, քամի ու դատարկություն են նրանց ձուլածոները»: [29] (Սինոդական թարգ․)
   
   «Ահա, բոլոր նրանք ոչինչ են…քամի ու դատարկություն են նրանց ձուլածոները»:
Ահա միակ հնարավոր, տրամաբանական եզրակացությունը հեթանոս ժողովուրդների վերաբերյալ Տիրոջ նախատական ողջ խոսքից (գլ. 40-41 ), ինչպես նաև Նրա աստվածային դատաստանի լավագույն բնութագրումը հեթանոսների ու նրանց կեղծ աստվածների մասին:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Ունայն են նրանք, որ կերտել են ձեզ, սնոտի են նրանք, որ ստեղծել են ձեզ:
(Արարատ թարգ․) Ահա նրանք ամենքը ունայն են, նրանց գործերը փուչ են, նրանց ձուլածո կուռքերը քամի են, դատարկություն։
(Գրաբար) Զի ընդունայն են որ առնեն զձեզ, եւ սնոտի են որ ստեղծանեն զձեզ: