Ա. Լոպուխին
«Նա հալածում է նրանց, հանգիստ անցնում է այն ճանապարհով, որով երբեք չի քայլել սեփական ոտքերով»: [3] (Սինոդական թարգ․)
2-3-րդ և 25-րդ համարները հաղորդում են նորընծա հաղթողի հաղթական երթի պատկերավոր, դրամատիկ նկարագրությունը, ա՛յն հաղթողի, ով իր զորության մասին խաղաղ գիտակցությամբ , բայց միևնույն ժամանակ սպառնալից կերպով անցնելու է այն ժամանակվա բոլոր հզոր պետությունների միջով և նրանց վերածելու է «քամուց քշված փոշու և հարդի», իսկ այդ պետությունների տիրակալներին ու թագավորներին ոտնահարելու է «ինչպես ցեխ ու տրորելու է, ինչպես կավագործը կավն է տրորում»:Այս ամենը, ինչպես հայտնի է, իր փայլուն արդարացումը գտնում է Կյուրոսի պատմության մեջ, որն իր հաղթանակած զորքով անցավ հին աշխարհի բոլոր միապետությունների տարածքներով ու դրանց թագավորներին դարձնում է իր հնազանդ հարկատուները:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) նրանց փախստական է դարձնելու եւ խաղաղութեամբ անցնելու է այն ճանապարհները, որոնք իր ոտքերի համար են:
(Արարատ թարգ․) Նա հալածում է նրանց, անվտանգ անցնում է մի ճանապարհով, որով նրա ոտքերը չէին անցել։
(Գրաբար) Եւ արասցէ զնոսա փախստականս. եւ անցցէ խաղաղութեամբ զճանապարհս ոտից իւրոց: արդ` ասիցէ՞ք թէ ոչ գայցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: