Ա. Լոպուխին
«Ձեզանից ո՞վ այս ամենին ականջ դրեց, խորհեց ու լսեց դա ապագայի համար»: [23] (Սինոդական թարգ․)
«Ձեզանից ո՞վ… լսեց դա ապագայի համար»: Այս հարցադրումից հասկանալի է դառնում, որ նախկինում էլ խոսվել է անցյալի փաստերի մասին: Հարց է հնչեցվում, թե արդյոք ձեզանից՝ Իսրայելական ժողովրդի ժամանակակից ներկայացուցիչներից որևէ մեկը հասկացե՞լ է այդ փաստարկումների իրական իմաստը ու դրանցից որևէ օգտակար դաս քաղե՞լ է ապագայի համար:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ձեզնից ո՞վ է նա, որ ականջ կը դնի այս ամենին եւ կը մտածի այն մասին, թէ ինչ է կատարուելու յետագայում:
(Արարատ թարգ․) Ձեզանից ո՞վ է, որ ականջ կդնի այս բանին, որ ուշադիր կլինի և կլսի հետագայի համար։
(Գրաբար) Ո՞վ է ի ձէնջ որ ունկնդիր լինիցի այսմ ամենայնի. եւ ի միտ առնուցու որ ինչ յապայն գալոց իցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: