Ա. Լոպուխին
«Քանի որ դու թանկ ես Իմ աչքերում, թանկագին ես, ու Ես սիրեցի քեզ, ուստի ուրիշ մարդկանց կտամ քո փոխարեն, ու ժողովուրդների՝ քո հոգու համար»: [4] (Սինոդական թարգ․)
«Ուրիշ մարդկանց կտամ քո փոխարեն» - Ըստ Թեոդորոս Երանելու՝ «ուրիշ մարդիկ» խոսքով նկատի են առնվում հրեաների ամենաոխերիմ թշնամիները՝ բաբելոնացիները, որոնց Տերը մատնեց Կյուրոսի՝ հրեաների ազատարարի ձեռքը: Սակայն, ընդհանուր առմամբ, այս համարը սովորական կրկնաբանություն ու մտքերի զուգահեռ շարադրանք է (համեմատությամբ 3-րդ համարի հետ)՝ խիստ բնորոշ աստվածաշնչյան մարգարեական-բանաստեղծական խոսքին:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառաւորուեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կը տամ քո փոխարէն, իշխաններ՝ քո գլխի դիմաց:
(Արարատ թարգ․) որովհետև դու թանկագին ես իմ աչքին. պատիվ գտար, և ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն և ժողովուրդներ՝ քո հոգու փոխարեն։
(Գրաբար) Ուստի եւ պատուական իսկ եղեր, եւ առաջի իմ փառաւորեցար. եւ ես սիրեցի զքեզ: եւ տաց զմարդիկ փոխանակ քո, եւ զիշխանս փոխանակ գլխոյ քոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: