Եսայու մարգարեության մեկնություն 44:19

Ա. Լոպուխին

«Եվ նա դա իր սրտին մոտ չի ընդունում, և այնքան գիտելիք ու խելք էլ չունի, որպեսզի ասի. «Դրա կեսը ես կրակի մեջ այրեցի ու դրա ածուխի վրա հաց թխեցի, միս խորովեցի ու կերա, իսկ դրա մնացորդներից էլ պղծությո՞ւն եմ պատրաստում, փայտի կտորի՞ն պիտի երկրպագեմ»: [19] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 44:18
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Նրանք չմտածեցին, չգիտակցեցին ու չհասկացան, որ փայտի կէսը կրակով այրեցին եւ նրա կրակի վրայ հաց եփեցին, միս խորովեցին ու կերան, իսկ նրա կէսից կուռք պատրաստեցին եւ երկրպագում են նրան:
(Արարատ թարգ․) Ոչ ոք չի մտածում, ոչ ոք գիտություն չունի, հասկացողություն չունի, որ ասի. «Դրա կեսը կրակով այրեցի, դրա կայծերի վրա հաց եփեցի, միս խորովեցի ու կերա, իսկ մնացած կեսով պիղծ կո՞ւռք շինեմ և փայտի կո՞ճը երկրպագեմ»։
(Գրաբար) Եւ ոչ ածին զմտաւ, զի ոչ ծանեան խորհրդովք` թէ զկէս փայտին այրեցին ի հուր, եւ ի վերայ կայծականց նորա հաց արարին, եւ միս խորովեցին` եւ կերան. եւ զկէսն ի նմանէ արարին պատկեր` եւ երկիր պագանեն նմա: