Ա. Լոպուխին
«Եվ քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերն ու թաքնված հարստությունները, որպեսզի դու իմանաս, որ Ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով»: [3] (Սինոդական թարգ․)
«Եվ քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերն ու թաքնված հարստությունները․․․» - Որպես այս մարգարեության բառացիորեն իրականացման լավագույն օրինակ է ծառայում Կրեսոսի՝ լիդիացիների թագավորի հարստությունների մասին լայն տարածում գտած տեղեկությունը, հարստություններ, որոնք անցնում են Կյուրոսին՝ հաղթանակ տանելուց հետո (Հերոդոտոս, «Պատմություն», I, 30, 2, 84; Քսենոփոն, «Կյուրոպեդիա», VII, 2, 11): Կյուրոսը սրանից ոչ պակաս հարստություններ է ձեռք գրավում նաև Բաբելոնում (Եր. 50:37, 51:13):
«Որպեսզի դու իմանաս, որ Ես եմ Տերը․․․» - Ահա Կյուրոսի՝ առանձնահատուկ հաջողությունների հասնելու հիմնական պատճառը. նա իր անհավանական հաջողությունների մասին խորհելով պետք է գար այն եզրակացությանը, որ այդ հաջողությունները ճշմարիտ Աստծո կողմից իրեն ուղարկված օժանդակության արդյունք էին: Եվ Կյուրոսի ամբողջությամբ հասկացել էր այդ իրողությունը, ինչպես որ դա երևում է նրա հրամանագրի սկզբնական խոսքերից, որոնք ներկայացնում է Հովսեփիոս Փլավիոսը. «Այն բանից հետո, երբ տիեզերքի Մեծագույն Աստվածն ինձ թագավոր դարձրեց, ես համոզվում եմ, որ այդ Աստված հենց Նա է, Ում երկրպագում է իսրայելական ժողովուրդը. Նա մարգարեների միջոցով կանխասել է իմ անունը, իսկ դրա հետ մեկտեղ նաև ա՛յն, որ ես վերականգնելու եմ Նրա տաճարը Երուսաղեմում՝ Հրեաստանի երկրում» («Հրեական հնախոսություններ», XI, 1):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ես քեզ կը տամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կը բացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը:
(Արարատ թարգ․) Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։
(Գրաբար) եւ տաց քեզ զգանձս խաւարինս, եւ զաւանդս աներեւոյթս բացից քեզ. զի ծանիցես թէ ես եմ Տէր Աստուած, որ կոչեցի զանուն քո` Աստուած Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: