Եսայու մարգարեության մեկնություն 45:4

Ա. Լոպուխին

«Հակոբի՝ Իմ ծառայի, ու Իսրայելի՝ Իմ ընտրյալի համար Ես քո անունով կանչեցի քեզ, մեծարեցի քեզ, չնայած որ դու Ինձ չէիր ճանաչում»: [4] (Սինոդական թարգ․)
   
   «Հակոբի՝ Իմ ծառայի համար…Ես քո անունով կանչեցի քեզ, մեծարեցի քեզ․․․»- Սա երկրորդ նպատակն է ու միևնույն ժամանակ Կյուրոսին վեր բարձրացնելու գլխավոր պատճառը, նրա՛, ով Աստծո կողմից բարձրացվել է, ինչպես որ մենք արդեն գիտենք, հատուկ առաքելության համար («Իմ հովիվն է», «Կատարելու է Իմ ամբողջ կամքը», Ես․ 44:28)՝ ազատ արձակելու հրեաներին ու նրանց հնարավորություն տալու կրկին վերակառուցել քաղաքն ու տաճարը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Իմ Յակոբի համար եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար ես քո անունով կանչեցի քեզ եւ ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր,
(Արարատ թարգ․) Իմ ծառա Հակոբի համար և իմ ընտրյալ Իսրայելի համար ես կանչեցի քեզ քո անունով, քեզ մականուն դրեցի, թեև դու ինձ չէիր ճանաչում։
(Գրաբար) Վասն Յակոբայ ծառայի իմոյ, եւ Իսրայէլի ընտրելոյ իմոյ. ես կոչեցից քեզ զանուն քո` եւ ընկալայց զքեզ. եւ դու զիս ոչ ծանեար`