Եսայու մարգարեության մեկնություն 45:5

Ա. Լոպուխին

«Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը. Ինձնից բացի Աստված չկա: Ես գոտևորեցի քեզ, չնայած որ դու Ինձ չէիր ճանաչում»: [5] (Սինոդական թարգ․)
   
   «Չնայած որ դու Ինձ չէիր ճանաչում․․․» - երկու անգամ կրկնվող այս նկատառումը, մի կողմից, ընդգծում է Աստվածային նախաիմացության վսեմությունն ու զորությունը, համաձայն որի՝ Տերը մարդու մասին ամեն ինչ գիտի դեռևս նրա ծնունդից էլ շատ առաջ, իսկ մյուս կողմից էլ ցույց է տալիս, որ Կյուրոսի ընտրությունը տեղի է ունեցել ոչ թե նրա անձնական արժանիքների շնորհիվ, որոնք նա դեռևս չուներ, այլ Աստվածային Նախախնամության վսեմագույն ծրագրերի իրականացման համար:

   «Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը. Ինձնից բացի Աստված չկա․․․Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը․․․Ես՝ Տերս եմ անում եմ այս ամենը» - Այս մտքի անդադար կրկնությունն այստեղ, ակնհայտորեն, ուղղված է հեթանոսական բազմաստվածության և, մասնավորապես, պարսկական դուալիզմի՝ Կյուրոսի պետության պաշտոնական կրոնի դեմ։ Այդ մասին որոշակի ակնարկ կարելի է տեսնել 7-րդ համարի խոսքերում, որտեղ հակադրություն կա երկու սկզբունքների՝ լույսի և խավարի, խաղաղության ու աղետների միջև (The pulp. Comment. Orelli և ուրիշներ):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որ ես եմ Տէր Աստուածը, եւ չկայ մէկ ուրիշը:
(Արարատ թարգ․) Ես եմ Տերը, և չկա մեկ ուրիշը. ինձնից բացի Աստված չկա։ Թեև դու ինձ չէիր ճանաչում, բայց ես կզորացնեմ քեզ,
(Գրաբար) եթէ ես եմ Տէր Աստուած, եւ չիք այլ ոք: