Ա. Լոպուխին
«Որովհետև դու հույս էիր դրել քո չարության վրա, ասացիր. «Ինձ ոչ ոք չի տեսնում»։ Քո իմաստությունն ու քո գիտությունը՝ դրանք մոլորեցրին քեզ, և դու ասացիր քո սրտում. «Ես, և ինձնից բացի ոչ ոք»»։ [10] (Սինոդական թարգ․)
«Քո իմաստությունն ու քո գիտությունը՝ դրանք մոլորեցրին քեզ»։ Այս խոսքերի տակ կարելի է հասկանալ բնական գիտելիքների և դրական գիտությունների բավականին բարձր աճը, որով այդքա՜ն հպարտանում էին բաբելոնացիները։ Սակայն գլխավորաբար դա պետք է համարել որպես աստղագիտության լայնաթռիչ զարգացման ցուցիչ, որը հիմնականում բաբելոնացիների մեջ արտահայտվել է աստղագուշակության կամ աստղադիտման ոլորտներում, մի հանգամանք, որը, իսկապես որ, հանգեցրել է ամենասարսափելի սնահավատությունների լաբիրինթոսին:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) քո ինքնավստահութեան ու չարութեան պատճառով, որովհետեւ ասում էիր, թէ՝ «Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ»: Դո՛ւ, որ այդպէս ես մտածում, իմացի՛ր, որ քո պոռնկութիւնը ամօթանք պիտի լինի քեզ համար, քանզի քո սրտի մէջ ասացիր. «Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ»:
(Արարատ թարգ․) Դու ապավինեցիր քո չարությանը, ասացիր. «Ինձ տեսնող չկա»։ Քո իմաստությունն ու քո գիտությունը մոլորեցրին քեզ. բայց դու ասացիր քո սրտում. «Ես եմ, և ինձնից բացի մեկը չկա»։
(Գրաբար) եւ վասն վստահութեան չարութեանց քոց: զի ասէիր` թէ ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր: զայս գիտասջիր, զի առնուցուս զայդ ի միտ. եւ պոռնկութիւնն քո յամաւթ լիցի քեզ. զի ասացեր ի սրտի քում, ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: