Եսայու մարգարեության մեկնություն 47:11

Ա. Լոպուխին

«Եվ քեզ վրա դժբախտություն է գալու․ չես իմանալու, թե այն որտեղից է ծագելու, և քեզ վրա մի աղետ է թափվելու, որը դու ի զորու չես լինելու կանխել, և քեզ վրա հանկարծակի մի ավերածություն է գալու, որի մասին դու նույնիսկ չես էլ մտածում»։ [11] (Սինոդական թարգ․)
   
   Ապավինելով իրենց կախարդություններին և հմայություններին՝ բաբելոնացիները համոզված էին, որ իրենք, առաջին հերթին, երբևէ հանկարծակիի չէին գա, քանի որ իրենց հորոսկոպի շնորհիվ նախապես իսկ կկարողանային իմանալ մոտալուտ վտանգի մասին։ Երկրորդ հերթին՝ նրանք նույնիսկ չէին վախենում որևէ վտանգից, քանի որ վստահ էին, որ իրենց կախարդանքներով ու երգերով կարող են հեռու վանել ցանկացած վտանգ։ Սակայն, համաձայն մարգարեի խոսքերի, այս պարագայում արդեն բաբելոնացիները ստիպված պետք է լինեն իրենց փորձից ելնելով գիտենալ նմանատիպ միջոցների ողջ անզորությունը և այդ կախարդանքների մեջ առկա հիասթափության ողջ դառնությունը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Քեզ այնպիսի կորուստ է վրայ հասնելու, որ չես իմանալու, այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մէջ. քեզ վրայ մի թշուառութիւն է գալու, որ չես կարողանալու յետ մղել, քեզ վրայ յանկարծակի աւերում է գալու, որ դու չես գիտակցելու:
(Արարատ թարգ․) Քեզ վրա չարիք է գալու, որ չես իմանալու հմայել, քեզ վրա մի թշվառություն է ընկնելու, որը չես կարողանալու վանել, քեզ վրա հանկարծակի մի ավերում է գալու առանց քո իմանալու։
(Գրաբար) Եւ հասցէ ի վերայ քո կորուստ` զոր ոչ գիտիցես, եւ խորխորատ` եւ անկցիս ի նա. եւ եկեսցէ ի վերայ քո թշուառութիւն, եւ ոչ կարասցես սուրբ լինել: եւ եկեսցէ ի վերայ քո յանկարծակի կորուստ, եւ ոչ ծանիցես: