Եսայու մարգարեության մեկնություն 47:7

Ա. Լոպուխին

«Եվ դու ասացիր. «Ես հավիտյան տիրուհի կլինեմ», բայց մտքումդ չխորհեցիր այս մասին, չէիր մտածում, թե ինչ կլինի հետո»։ [7] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ դու ասացիր. «Ես հավիտյան տիրուհի կլինեմ»․․․» - Նախորդ համարում հիշատակված բռնակալությունը բաբելոնացիների մեկ այլ, զուտ հոգևոր արատավորության՝ նրանց անսահման մեծամտության, հպարտության և փառամոլության հետևանք էր։ Բաբելոնացիների հոգևոր նկարագրի այս տարբերակիչ հատկանիշը Եսայի մարգարեն նկատել էր դեռևս ավելի վաղ (Ես. 10:5-16, 14:1-23) և, ակնհայտորեն, հենց այդ հատկանիշը որպես պատճառ ծառայեց ա՛յն բանի համար, որ Սուրբ Գրքում Ասորեստանն ու Բաբելոնը սկսեցին հանդես գալ որպես հակաքրիստոսի նախատիպեր (Հայտն. 18:9-10):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր եւ ասացիր. «Ես յաւիտեան իշխան կը մնամ»: Երբեք չմտածեցիր ու չյիշեցիր վախճանի մասին:
(Արարատ թարգ․) Դու ասացիր. «Ես հավիտյան տիրուհի կլինեմ»։ Այնպես որ սրա մասին չմտածեցիր, սրա վախճանի մասին չհիշեցիր։
(Գրաբար) եւ ասացեր` յաւիտեան կացից իշխան. ոչ եդիր երբէք զայս ի մտի քում, եւ ոչ յիշեցեր զվախճան: