Եսայու մարգարեության մեկնություն 48:16

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Մօտեցէ՛ք ինձ եւ լսեցէ՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ ինչ-որ խաւար տեղում. երբ դրանք կատարւում էին, ես այնտեղ էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
   
   Տերը, Տերն առաքեց ինձ, ու Նրա Հոգին
   Տե՛ս և մտապահի՛ր, որ Սուրբ Հոգին, որ Հորից և Հոր հետ է, հավասարապատիվ է Նրան, ըստ որում Հոգին առաքում է առաքյալներին ու մարգարեներին: Այստեղ դարձյալ տեսանելի է եռանձնյա Աստվածությունը. Տեր Հայրը, Տեր Որդին և Սուրբ Հոգին:
   

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Մոտեցե՛ք Ինձ, լսե՛ք այս բանը. Ես սկզբից ևեթ ծածուկ չեմ խոսել. այն պահից, երբ դա տեղի ունեցավ, Ես այնտեղ եմ եղել։ Եվ հիմա Տեր Աստված ու Նրա Հոգին է Ինձ ուղարկել»։   [16] (Սինոդական թարգ․)

   

   16-22-րդ համարներում հնչում է Իսրայելին ուղղված երրորդ և վերջին հորդորը, որն առանձնանում է իր ոճային առանձնահատուկ հանդիսավորությամբ: Հիմնվելով այդ հանգամանքի, ինչպես նաև մի շարք առանձին, բնութագրական արտահայտությունների («Մոտեցե՛ք Ինձ, լսե՛ք», Ես. 48:16 հմմտ. Ես. 49։1, «Հիմա Տեր Աստված ու Նրա Հոգին է Ինձ ուղարկել Ես. 48:16 հմմտ. Ես. 61։1 և այլն) վրա՝ մեկնաբանները կարծում են, որ այս խոսքի հեղինակությունը պետք է վերագրել «Յահվեի Ծառային» ու «Ուխտի Հրեշտակին», այսինքն՝ Սուրբ Երրորդության երկրորդ Անձին՝ Աստծո Որդուն, Որի անունից և այստեղ խոսում է մարգարեն։

էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
   Հանդիսավոր ներածական խոսքից հետո Տերը մատնանշում է Իր ընտրյալ ժողովրդի հետ Իր ունեցած փրկարար-նախախնամական հարաբերությունների թափանցիկ ու պարզ բնույթը:

էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
   «Ես սկզբից ևեթ ծածուկ չեմ խոսել...» - «ո՛չ էլ երկրի մի խավար վայրում», - ինչպես որ մարգարեն ասել էր դեռ ավելի վաղ (Ես. 45։19)՝ աստվածային մարգարեությունների ճշգրիտ և կասկած չհարուցող իսկությունը համեմատելով հեթանոսական խավարային և երկիմաստ գուշակությունների հետ:

էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
   «Այն պահից, երբ դա տեղի ունեցավ, Ես այնտեղ եմ եղել» - Եթե արդարացիորեն ​​այս խոսքերը վերագրենք Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձին, ապա այս խոսքերում պետք է զուգահեռներ տեսնենք դարձյալ Անձնավորված Իմաստությանը վերաբերող այս նշանավոր խոսքի հետ. «Ես օծվել եմ հավիտենությունից էլ առաջ, սկիզբից, նախքան երկրի լինելը» (հմմտ. Առակ. 8:23):

էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
   «Եվ հիմա Տեր Աստված ու Նրա Հոգին է Ինձ ուղարկել» - Եթե ​​ենթադրենք, որ վերոնշյալը մարդկության փրկության համար Աստծո հավիտենական Խորհրդի մասին էր, ապա այստեղ, ակնհայտորեն, խոսվում է Փրկիչ-Որդու ժամանակավոր առաքելության մասին. «Այն ժամանակ Ես ասացի՝ «Ահա գալիս եմ, գրքի մագաղաթներում գրված է Իմ մասին» (հմմտ. Սաղմ. 39:8):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Մօտեցէ՛ք ինձ եւ լսեցէ՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ ինչ-որ խաւար տեղում. երբ դրանք կատարւում էին, ես այնտեղ էի»: Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց, Տէրը եւ նրա Հոգին:
(Արարատ թարգ․) Մոտեցե՛ք ինձ, լսե՛ք այս բանը. ես սկզբից ծածուկ չեմ խոսել. դրա գոյանալու ժամանակից ես այնտեղ եմ։ Եվ հիմա Տեր Աստված է ինձ ուղարկել և իր հոգին։
(Գրաբար) Մատերուք առ իս` եւ լուարուք զայս: ոչ ի սկզբանէ ի ծածուկ ինչ խաւսեցայ, եւ ոչ ի տեղւոջ խաւարին երկրի: յորժամ լինէրն իսկ` ես անդ էի: Եւ արդ` Տէր Տէր առաքեաց զիս, եւ հոգի նորա: