Ա. Լոպուխին
20-22․ «Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախության ձայնով հայտարարե՛ք ու քարոզե՛ք այս, տարածե՛ք այս լուրը մինչև երկրի ծայրերը. ասացե՛ք. «Տերը փրկել է Իր ծառա Հակոբին»»։ [20] «Եվ նրանք չեն ծարավում այն անապատներում, որոնցով նա առաջնորդում է նրանց. Նա քարից ջուր է հոսեցնում նրանց համար, պատռում է քարը, և ջրերը բխում են»։ ««Ամբարիշտները խաղաղություն չունեն»,- ասում է Տերը»։
(Սինոդական թարգ․)
Գլխի վերջնամասում տեղակայված այս երկու համարները, որոնք սերտորեն կապված են թեմայի սկզբնահատվածին (16-րդ համարին), այդ թեման իր հանգուցալուծմանն են մոտեցնում բաբելոնյան գերությունից հրեաների ազատագրության աշխույժ, դրամատիկ պատկերի նկարագրությամբ՝ եգիպտական ստրկությունից իրենց փախուստի հետ համեմատությամբ (Ելք 12:33, 17:6, Թվ. 20:11):
Քանի որ պատմականորեն հրեաների վերադարձը բաբելոնյան գերությունից տեղի է ունեցել բոլորովին այլ եղանակով (Եզր. 1:5-8; Հին Հուդա 11:1 և այլ տեղիներ), ուստի այստեղ մենք ականատեսն ենք ո՛չ թե մարգարեության, այլ մի «խորհրդանշի», որն ավելի լայն ու համընդհանուր նշանակություն ունի։ Բաբելոնն այստեղ ավելի շուտ ներկայացվում է որպես չարի երևակայական, տիպաբանական պատկեր, որից փախչելու համար և, համաձայն նոր ու վերածնված կյանքի անհրաժեշտ պայմանի, կանչվում են հոգևոր Իսրայելի զավակները, որոնք կոչված են համատարած քարոզելու Աստծո արքայության Ավետարանը նույնիսկ «մինչև երկրի ծայրերը» (Գործք 1։8)։
««Ամբարիշտները խաղաղություն չունեն»,- ասում է Տերը» - Սա մարգարեի՝ իր ազգակիցներին ուղղված ահասարսուռ, նախազգուշացնող ձայնն է, որը նա սովորաբար հնչեցնում է իր մարգարեության կարևորագույն հատվածների վերջնամասերում (Ես. 46:4 և 57:21):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Դո՛ւրս եկէք Բաբելոնից, փախէ՛ք քաղդէացիներից, ուրա՛խ ձայնով պատմեցէք, թող լսելի լինի այն, մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք, թէ՝ «Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին»:
(Արարատ թարգ․) Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ցնծալի ձայնով հայտարարե՛ք, հռչակե՛ք այս, տարածե՛ք մինչև երկրի ծայրը. ասացե՛ք. «Տերը փրկել է իր ծառա Հակոբին»։
(Գրաբար) Ելէք ի Բաբելովնէ. փախերուք ի քաղդեացւոց. ձայն ուրախութեան պատմեցէք, եւ լսելի եղիցի. պատմեցէք մինչչեւ ի ծագս երկրի` զոր ասէքդ` թէ փրկեաց Տէր զծառայս իւր զՅակովբ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: