Ա. Լոպուխին
«Նախորդող եղելությունների մասին Ես վաղուց էի հայտարարել. դրանք Իմ բերանից ելան, և Ես հայտարարեցի այդ ամենն ու հանկարծակի իրագործեցի, և ամեն ինչ կատարվեց»: [3] (Սինոդական թարգ․)
«Նախորդող եղելությունների մասին Ես վաղուց էի հայտարարել․․․» - Սա անցյալում հնչած մարգարեությունների հիշատակությունն է՝ որպես նախատիպ Կյուրոսի և Իսրայելի՝ գերությունից ազատվելու վերաբերյալ նոր կանխասացության համար: Ինչպես անցյալի բոլոր մարգարեությունների պարագայում էր, որոնք թեպետ վաղուց ևեթ կանխատեսված էին, սակայն ճշտությամբ կատարվեցին ապագայում, այնպես էլ, անկասկած, այս նոր մարգարեության դեպքում է տեղի ունենալու: Դրա երաշխիքն Արարչի Ամենակարողությունն ու Ամենագիտությունն է։
«Ես հայտարարեցի այդ ամենն ու հանկարծակի իրագործեցի, և ամեն ինչ կատարվեց»։ Այս մասին մարգարեն բազմիցս խոսել էր նաև նախկինում (Ես. 41:26, 43:9-10, 44:7-8, 47:11):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Մինչեւ հիմա պատմում էի առաջին եղելութիւնների մասին. դրանք իմ բերանից ելան եւ լսելի դարձան. ես յանկարծակի կատարեցի, եւ դրանք վրայ հասան:
(Արարատ թարգ․) Նախկին եղելությունների մասին վաղուց եմ հայտարարել, դրանք իմ բերանից դուրս եկան, և ես դրանք իմացրի. ես հանկարծ դրանք կատարեցի, և դրանք եղան։
(Գրաբար) զառաջինսն տակաւին պատմեմ. ել ի բերանոյ իմմէ, եւ լսելի եղեւ. յանկարծակի արարի` եւ եկն եհաս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: