Եսայու մարգարեության մեկնություն 48:4

Ա. Լոպուխին

«Ես գիտեի, որ դու համառ ես, և որ քո պարանոցը երկաթե ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից»: [4] (Սինոդական թարգ․)
   
   «Գիտեմ, որ դու դաժան ես, և քո պարանոցը երկաթյա է, ու քո ճակատը՝ պղնձից․․․» - Այստեղ սլավոներեն թարգմանությունն ավելի լավ է փոխանցում մարգարեի գաղափարը, քան ռուսերեն թարգմանությունը, և գեղարվեստականորեն խիստ բնութագրական կերպարի ներքո նկարագրում է Իսրայելի ծայրահեղ խստասրտությունը (Ելք 32:9, Երեմ. 5:3, Եզեկ. 3:7-8, Զաք. 7։12)։ Հենց այդ խստասրտությունն էր, որ թույլ չէր տալիս, որպեսզի մարգարեի մեղադրական և նախազգուշական բոլոր խրատները մուտք գործեին դեպի Իսրայելի սիրտը:

   Եսայի մարգարեի այս խոսքերը շատ նման են «Երկրորդումն Օրինաց» գրքում հիշատակվող խոսքերին. «Որովհետև ես գիտեմ քո համառությունն ու քո խստասրտությունը…» (Բ Օրին. 31:27 հմմտ․ 32:15):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Գիտէի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթէ ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից:
(Արարատ թարգ․) Որովհետև գիտեի, որ դու համառ ես, քո պարանոցը երկաթե ջղերից է, և քո ճակատը՝ պղնձից։
(Գրաբար) Գիտեմ զի խիստ ես, եւ ջիլք երկաթիք պարանոց քո, եւ ճակատ քո պղնձի: