Ա. Լոպուխին
«Արդարև, քո ավերակներն ու քո անապատները և քո ավերված երկիրը հիմա չափազանց նեղ պիտի լինի բնակիչների համար, և քեզ կուլ տվողները կհեռանան քեզանից»։ [19] (Սինոդական թարգ․)
19-20-րդ համարները բավականին պարզորոշ խոսում են մարմնավոր Իսրայելի նախկին զավակներին հոգևոր Իսրայելի նոր զավակներով փոխարինելու մասին, և, իմիջիայլոց, այս նկարագրության հատկորոշիչները վերաբերում են պատմական Իսրայելի հետագա ճակատագրին:
«Արդարև, քո ավերակներն ու քո անապատները և քո ավերված երկիրը...» - Բաբելոնացիների արշավանքներից ավերված Հրեաստանը մարգարեի համար ծառայում է նաև որպես անհոգի և անպտուղ հավատքի խորհրդանիշ: Ճշմարիտ հավատքի բացակայությունն էր, որ պատճառ դարձավ, որ ոգով և զորությամբ լեցուն Մովսեսի օրենսդրությունն այլասերվեր հրեաների ընկալումներում: Եվ ահա այժմ նորոգված Իսրայելի Եկեղեցում այս անմարդաբնակ անապատի տեղում, համաձայն մարգարեի խոսքի, կհայտնվեն մարդկանց խիտ բազմություններ, որոնց համար Երուսաղեմն ու նրա շրջակայքը նույնիսկ նեղ պիտի լինեն։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Արդարեւ, քո աւերակները, ամայացած ու կործանուած երկիրը նեղուածք պիտի լինեն իրենց բնակիչների համար, եւ քեզ կուլ տուողները քեզնից պիտի հեռանան:
(Արարատ թարգ․) Արդարև, քո ավերակներն ու ամայի վայրերը, քո փլատակված երկիրը հիմա նեղ պիտի գա քո բնակիչների համար, և քեզ կուլ տվողները հեռվում կլինեն։
(Գրաբար) Զի աւերակքն եւ ապականեալքն` եւ կործանեալքն քո, արդ նեղեսցին ի բնակչացն իւրեանց: եւ հեռասցին ի քէն` որ կլանէինն զքեզ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: