Ա. Լոպուխին
«Եվ մոռանում ես Տիրոջը՝ քո Արարչին, Որը տարածել է երկինքը և հաստատել երկիրը, և անընդհատ, յուրաքանչյուր օր սարսափում ես բռնավորի բարկությունից, կարծես թե նա պատրաստ է ոչնչացնել։ Սակայն ո՞ւր է բռնավորի բարկությունը»։ [13] (Սինոդական թարգ․)
«Եվ մոռանում ես Տիրոջը՝ քո Արարչին, Որը տարածել է երկինքը և հաստատել երկիրը․․․» - Սա մի սուր, հակադրական համեմատություն է․ մարդիկ ամեն օր սարսափում են ժամանակավոր և մարդկային ինչ-որ թվացյալ, աննշան զորության առջև, սակայն հիմնականում մոռանում են Ամենակարողի արարչագործ, իրական զորության մասին։ Աստծո՝ որպես աշխարհի Ամենակարող Արարչի մասին վարդապետությունը նույնպես բավականին բնութագրական է Եսայի մարգարեի համար (Ես․ 40։22, 42։5, 44։24, 45։12 և այլ տեղիներ)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը եւ հաստատեց երկիրը, ու դու միշտ, ամէն օր վախենում էիր քեզ նեղողի բարկութիւնից՝ մտածելով, թէ նա կը բնաջնջի քեզ: Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկութիւնը:
(Արարատ թարգ․) Դու մոռանում ես Տիրոջը՝ քո արարչին, որ տարածեց երկինքն ու հաստատեց երկրի հիմքերը. դու միշտ և ամեն օր վախենում ես բռնավորի զայրույթից, որը պատրաստվում է ոչնչացնելու. բայց ո՞ւր է բռնավորի զայրույթը։
(Գրաբար) Եւ մոռացա՞ր զԱստուած զարարիչ քո, որ արար զերկինս եւ հաստատեաց զերկիր: եւ երկնչէիր միշտ զամենայն աւուրս յերեսաց սրտմտութեան նեղչին քոյ` որպէս խորհեցաւ ջնջել զքեզ: Եւ արդ` ու՞ր է սրտմտութիւն նեղչին քոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: