Ա. Լոպուխին
«Գերեվարվածը շուտով կազատվի, և չի մահանա գբում ու հացի կարիք չի ունենա»։ [14] (Սինոդական թարգ․)
Այս համարն Աստծո կողմից սպասվող փրկության գաղափարի հաստատումն է տալիս։ Հնարավոր է, որ այստեղ խոսքը եգիպտական գերության և Արաբական անապատում թափառումների ժամանակ Իսրայելին պատուհասած արհավիրքների մասին է, սակայն ավելի հավանական է, որ սա պարզապես ցանկացած ցավալի իրավիճակի պատկեր է՝ վերցված գերիների հետ դաժանորեն վարվելու այն ժամանակվա սովորություններից (նրանց պահել գետնահարկերում և սովահարությամբ տանջել)։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Քո փրկութիւնը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել. եւ քո հացը չի պակասելու:
(Արարատ թարգ․) Կքած կալանավորը շուտով կարձակվի, մեռնելով գուբը չի ընկնի, և նրա հացը չի պակասի։
(Գրաբար) զի ի փրկութեանն քում ոչ կարասցէ կեալ. եւ ոչ յամեսցէ, եւ ոչ սպանցէ զքեզ յապականութիւն, եւ ոչ պակասեսցէ հացն քո:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: